Փետրվարի 20-ի գիշերը Սոլթ Լեյք Սիթին հյուրընկալել է NBA-ի բոլոր աստղերի խաղը, որում Յանիս Անտետոկունմպոյի թիմը (Արևելյան կոնֆերենցիայի թիմ) 184:175 հաշվով հաղթել է Լեբրոն Ջեյմսի թիմին (Արևմտյան կոնֆերենցիայի թիմ):
Այս խաղում լավագույնը Ջեյսոն Տատումն էր, ով վաստակեց 55 միավոր: Դոնովան Միտչելն ունի 40 միավոր և 10 փոխանցում:
Լեբրոնի թիմում ամենաշատը վաստակել է Ջեյլեն Բրաունը՝ 35 միավոր: Դաբլ-դաբլ է գրանցել Կայրի Իրվինգը՝ 32 միավոր և 15 արդյունավետ փոխանցում։
Լոս Անջելես Լեյքերսի հարձակվող Լեբրոն Ջեյմսի համար դա իր կարիերայի 19-րդ NBA-ի բոլոր աստղերի խաղն էր, որը թույլ տվեց նրան կրկնել լիգայի ռեկորդը, որը պատկանում էր լեգենդար Քարիմ Աբդուլ Ջաբարին։