Պեպ Գվարդիոլան պատասխանել է hարցին, թե ինչու են իր թիմերն այդքան շատ տիտղոսներ նվաճում։
Իսպանացի մասնագետը «Բարսելոնայի» հետ նվաճել է 14 տիտղոս, այնուհետև նվաճել է ևս 7 տիտղոս, երբ գլխավորում էր «Բավարիան»։ «Մանչեսթեր Սիթիի» հետ նա նվաճել է 11 տիտղոս։
«Ինչո՞ւ եմ այդքան լավը տիտղոսներ նվաճելու հարցում: Չգիտեմ: Հավանաբար, երբ աշխատում ես «Բարսելոնայի», «Բավարիայի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ, ավելի շատ հնարավորությունններ ունես տիտղոսներ նվաճելու։ Սա ակնհայտ է։
Այս ակումբներն ունեն աչքի ընկնող խաղացողներ և մարզչական շտաբ, որը շատ օգտակար է: Տարիների ընթացքում ես աշխատել եմ բազմաթիվ օգնականների հետ, ովքեր ինձ շատ են օգնել»,- մեջբերում է Գվարդիոլային Manchester Evening News-ը։
























































