«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Շոն Դայչը մեկնաբանել է ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Լիդսի» դեմ խաղի արդյունքը (1-0)։
«Ես շատ գոհ եմ, ես ֆուտբոլիստներին խնդրեցի ջանքեր գործադրել, և նրանք դա արեցին: Մենք հիանալի սահմանափակեցինք մցակցին՝ թույլ չտալով, որ նա իր խաղը ցույց տախաղադաշտում։
Իսկ «Լիվերպուլի» հետ խաղում մենք նույնպես լավ գործեցինք, բայց երկու սխալ թույլ տվեցինք՝ գոլեր ընդունելով մեր դարպասը», — մեջբերում է Դայչին BBC Sport-ը։
Պրեմիեր լիգայում «Լիդսը» 19 միավորով 19-րդ տեղում է, «Էվերտոնը» 21 միավորով 16-րդն է։
























































