«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերն արձագանքել է իր հասցեին հնչած բացասական քննադատությանը «Սաութհեմփթոնից» կրած տնային պարտությունից հետո (0-1):
«Համոզված եմ, որ իմ մեջ խնդիր տեսնողներ կան։ Ես համաձայն չեմ նրանց հետ, բայց այնքան էլ մեծամիտ չեմ, որ ասեմ, որ նրանք իրավասու չեն բարձրաձայնել իրենց տեսակետը
Մենք դժվար ժամանակներ ենք ապրում, երիտասարդ խաղացողներին Պրեմիեր լիգա դուրս բերելու առումով բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնել։ Մեզ համար դժվար կլինի, քանի դեռ արդյունք ցույց չենք տվել», — ասել է Փոթերը Evening Standard-ին:
«Չելսիի» առանց հաղթանակների շարքը հասել է չորս հանդիպման: «Արիստոկրատները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 10-րդն են։
























































