«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին քննադատել է իր թիմի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին, ով Անգլիայի առաջնության 24-րդ տուրի «Արսենալի» դեմ խաղի վերջում (2-4) գնացել է մրցակցի դարպասային հրապարակ։
Երբ հաշիվը 2-3 էր, Մարտինեսը անկյունայինի հարվածի ժամանակ մոտեցել է մրցակցի տուգանային հրապարակին, սակայն Էմիլիանոն բաց թողեց գնդակը, մրցակիցները հակագրոհեցին և Գաբրիել Մարտինելին գրավեց դատարկ դարպասը:
«Իհարկե, մենք ունենք խաղային ծրագիր, բայց խաղադաշտում որոշումները կայացնում են ֆուտբոլիստները: Իսկ հանդիպման վերջին դրվագում նա որոշեց անկյունայինի ժամանակ գալ մրցակցի դարպասի մոտ, բայց դա ինձ դուր չեկավ։
Ես նրան ոչինչ չասացի։ Իմ կարիերայի ընթացքում ես երբեք չեմ խնդրել իմ դարպասապահներին անկյունայիններին միանալ, քանի որ վիճակագրությունն ասում է, որ ավելի հաճախ դա քո դեմ է շրջվում, քան դու խփում ես։
Ես ասացի նրան, որ այլեւս չանի դա: Նա ինքն էլ կկարողանա դասեր քաղել այդ ամենից ապագա հանդիպումների համար»,- Էմերիի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:
























































