«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը խոսել է թիմի ավագ Սեզար Ասպիլիկուետայի առողջական վիճակի մասին։
Հիշեցնենք՝ «Չելսին» ԱՊԼ 24-րդ տուրում ընդունել է հետնապահ «Սաութհեմփթոնին» և նվազագույն հաշվով պարտություն է կրել, իսկ հանդիպման 74-րդ րոպեին լոնդոնցիների ավագ Սեզար Ասպիլիկուետան լուրջ վնասվածք է ստացել մրցակցի հարձակվող Սեկու Մարայի հետ բախման արդյունքում։
Փոթերն ասել է, որ իսպանացի ֆուտբոլիստը գտնվում է հիվանդանոցում, գիտակցության է եկել և խոսել կնոջ հետ, ինչը լավ նորություն է։
Հիշեցնենք՝ պաշտպանին շուրջ 10 րոպե բժշկական օգնություն են ցուցաբերել խաղադաշտում, ապա պատգարակով և թթվածնային դիմակով դուրս բերել դաշտից։
























































