Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» արտագնա հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ։ Փետրվարի 18-ին կայացած հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ Յուրգեն Կլոպի թիմի։
«Լիվերպուլին» հաջողվեց արագ գրավել մրցակցի դարպասը՝ 10-րդ րոպեին Դարվին Նունեսի դիպուկ հարվածը հյուրերին առաջ մղեց։ 17-րդ րոպեին Կոդի Գակպոն կրկնապատկեց «կարմիրների» առավելությունը։
22-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Նյուքասլի» դարպասապահ Նիկ Պոուպը։
«Նյուքասլը» օգոստոսի 31-ից ի վեր առաջին պարտությունն է կրել ԱՊԼ-ում: Այն ժամանակ Էդի Հաուի թիմը պարտվել էր հենց «Լիվերպուլին» (1-2): Վաստակած 41 միավորով «կաչաղակները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում են: «Լիվերպուլը» 35 միավորով բարձրացավ ութերորդ հորիզոնական։
























































