Փետրվարի 18-ին «Արսենալը» ԱՊԼ-ի 24-րդ տուրի խաղում կամային հաղթանակ տարավ «Աստոն Վիլայի» նկատմամբ՝ 4-2 հաշվով: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է այս հաջողությունը Բիրմինգհեմում.
«Ընդմիջմանը մենք ասացինք, որ սա է, սա է մեր պահը։ Մենք պետք է բարձրացնենք մեր խաղամակարդակը, եթե ցանկանում ենք հաղթել:
Կարծում եմ՝ մենք վերականգնեցինք մեր վստահությունը։ Այսօր մենք ավելին ենք արել, թեև, իհարկե, շատ բան դեռ կարելի է բարելավել։
Ժորժինյո՞ն։ Կարծում եմ, որ նա այսօր հիանալի էր: Ինչ վերաբերում է Սակային, ապա այսօր նա հաճախակի հարվածներ էր ստանում ոտքերին։ Բայց նա պետք է հարմարվի այդ ամենին, սա նրա խաղոճն է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football.london-ը:
























































