Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Չելսին» սեփական հարկի տակ պարտություն կրեց «Սաութհեմփթոնից» (0-1)։
«Սրբերի» կիսապաշտպան Ջեյմս Ուարդ-Պրոուզը միակ գոլը խփեց տուգանային հարվածից։
74-րդ րոպեին հանդիպումը 10 րոպեով դադարեցվել է պաշտպան Սեզար Ասպիլկուետայի ծանր վնասվածքի պատճառով։ 33-ամյա իսպանացին խաղադաշտը լքել է պատգարակով։
«Չելսին» միավորներ է կորցնում Պրեմիեր լիգայի 4-րդ խաղում անընդմեջ և 31 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: Հյուրերը 3 անընդմեջ պարտությունից հետո վերջապես հաղթեցին և վաստակած 18 միավորով շարունակում են զբաղեցնել վերջին տեղը։
























































