Եթովպացի թեթև աթլետ Լետսենբեթ Գիդեյը չի կարողացել հաղթել Աշխարհի առաջնությունում, երբ վերջնագծից առաջ ուշագնաց է եղել:
Մրցումներ անցկացվել են Բաթուրսթում (Ավստրալիա)։ Վերջնագծից մի քանի մետր առաջ վազքը գլխավորող 24-ամյա Գիդեյը հոգնածությունից ուշաթափվել է և նրան շրջանցել է քենիացի Ագնես Չեբեթը։
Գիդեյին հաջողվեց հասնել եզրագծին միայն իր թիմի ներկայացուցչի օգնությամբ, սակայն նրա արդյունքը պաշտոնապես չեղարկվել է։
Քենիան ներկայացնող Չեբեթը դարձավ աշխարհի չեմպիոն։
























































