«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի հետ կապված իրավիճակը։
«Հիանալի կլիներ, եթե նա նոր պայմանագիր ստորագրեր: Նա այս լիգայի լավագույն խաղացողներից է, նա դա ապացուցել է: Դուք տեսնում եք, թե ինչպես է նա զարգանում: Մենք «Լեսթերում» խաղացողներին ավելի լավն ենք դարձնում և հիանալի պայմաններ ենք ապահովում:
Բայց ես նրան չեմ աղաչի, որ նա մնա մեր թիմում: Ֆուտբոլիստները մեծ աջակցություն են ստանում ակումբում և գիտեն, թե ինչ է նշանակում այս ակումբի խաղացող լինելը»,- ասել է Ռոջերսը մամուլի ասուլիսի ժամանակ։
Մեդիսոնի պայմանագիրը «Լեսթերի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 18 հանդիպում, դարձել 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո:
























































