«Նյուքասլը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը:
Ռաբյոն, ում պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ մրցաշրջանում, դեռ նոր պայմանագիր չի կնքել ակումբի հետ և, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում ազատ գործակալի կարգավիճակով կլքի թուրինյան թիմը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ա Սերիայի ակումբի առաջարկը զգալիորեն ցածր է մրցաշրջանում 10 միլիոն եվրո աշխատավարձից, որը պահանջում է ֆրանսիացի խաղացողը։ «Յուվենտուսը» ֆուտբոլիստի գործակալին հայտնել է, որ կարող է նրան առաջարկել ներկայիս 7 միլիոն եվրո աշխատավարձը ևս երկու մրցաշրջանի համար:
27-ամյա Ռաբյոն այս մրցաշրջանում 25 հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» կազմում՝ դառնալով 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
























































