Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին» գնել ակումբը, հայտնում է Daily Mail-ը։
70-ամյա Ռեթքլիֆը Բրիտանիայի ամենահարուստ մարդն է, ում պատկանում է INEOS նավթային ընկերությանը:
Նշվում է նաև, որ Ռեթքլիֆն արդեն ստացել է Ուոլ Սթրիթի երկու խոշորագույն ներդրումային բանկերի աջակցությունը, որոնք պատրաստ են օգնել նրան ակումբը գնելու հարցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատարցի շեյխ Համադ բին Ջասիմ բին Ջաբեր Ալ Թանին ևս պատրաստվում է ձեռք բերել անգլիական ակումբը։
Նշվում է, որ Գլեյզերների ընտանիքը ՄՅՈՒ-ի համար ուզում է 5 մլրդ ֆունտ ստանալ։
























































