«Լիվերպուլը», «Ման Սիթին» և ՄՅՈՒ-ն հետևում են Մեյսոն Մաունթի՝ «Չելսիի» հետ պայմանագրի հետ կապված իրավիճակին և կարող են փորձել ամռանը ստանալ խաղացողին։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։
Հաղորդվում է, որ Մաունթի պայմանագրի բանակցությունները «Չելսիի» հետ դադարեցվել են, քանի որ խաղացողը չի ուզում ցածր աշխատավարձով երկարաժամկետ պայմանագիր կնքել, որը սովորական է դարձել ակումբը նոր սեփականատերերի ստանձնման պահից: Կողմերի միջև գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։
Աղբյուրի համաձայն՝ եթե մինչև ամառվա սկիզբ Մեյսոնի հետ պայմանագիրը չստորագրվի, «Չելսին» կընդունի խաղացողի համար 60 միլիոն ֆունտից բարձր ցանկացած առաջարկ։
24-ամյա Մեյսոն Մաունթը լոնդոնյան ակումբի ենթակառուցվածքներում է 2005 թվականից։
























































