Մրցավար Լի Մեյսոնը, որը սխալմամբ հաշվել էր ԱՊԼ 23-րդ տուրում «Բրենթֆորդի»՝ «Արսենալի» դարպասը խփած գոլը, հեռացել է մրցավարների PGMOL միությունից։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Մեյսոնն աշխատել է VAR-ում, ստուգել է դարպասի գրավման ժամանակ հնարավոր խախտումները, և խախտում չգտնելով, հաշվել է գոլը։ Սակայն գոլային փոխանցում կատարած «Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Նյորգորը խաղից դուրս վիճակում էր:
Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Ավելի վաղ Մեյսոնը որակազրկվել էր հաջորդ տուրի խաղից։ Այժմ հաղորդվում է, որ 51-ամյա մրցավարը կողմերի համաձայնությամբ լքել է PGMOL-ը։
























































