«Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում «զինագործների» կրած պարտությունից հետո (1:3) դիմել է իր նախկին թիմի ֆուտբոլիստներին։
«Նրանք եկել են ձեր տուն և ծեծել են ձեզ, հիմա պետք է ցույց տաք, որ ի վիճակի եք դրան արձագանքել։ Սիթին մրցաշրջանի սկզբից հետապնդում է «Արսենալին»: Հանգստություն պահպանեք, բարելավեք ձեր խաղը «Աստոն Վիլայի» դեմ հաջորդ հանդիպմանը և ապացուցեք, որ կարող եք մրցել նրանց հետ մրցաշրջանի մնացած հատվածում: Դուք պարտվեցիք մի խաղում, բայց դա չի նշանակում, որ մնացածը պետք է դեն նետել»,- Անրիի խոսքերն է մեջվերում CBS Sports-ը։
«Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո «Արսենալը» թույլ տվեց «քաղաքայիններին» ընդհուպ մոտենալ իրենց մրցաշարային աղյուսակում: Երկու թիմերն էլ ունեն 51-ական միավոր, սակայն լոնդոնցիները մեկ խաղ պակաս են անցկացրել:
























































