«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան համաձայն չէ այն կարծիքին, որ մրցակիցները սովորել են խաղալ լոնդոնյան թիմի դեմ։
«Քանի՞ անգամ ենք այս մրցաշրջանում խաղացել ցածր պաշտպանության դեմ։ 16 անգամ։ Եվ այդ խաղերից շատերը հաղթել ենք։ Ընդ որում արել ենք դա արժանի ձևով։ Բայց ողջ հարցը արդյունավետության մեջ է։ Եթե մրցակիցը շրջափակում է ամեն ինչ, իսկ գնդակը չի հասնում դարպասին, ապա հիանալի է 2-0 հաշվով հաղթելը։ Դա նշանակում է, որ դու իսկապես լավ ես խաղացել։
Այնպես որ ամեն ինչ կախված է որոշակի բաներից։ Կան բաներ, որոնք անհրաժեշտ է բարելավել, միշտ այդպես է։ Մեր գործողությունների արդյունավետությունը տուգանայինում այնքան էլ բարձր չէ, երբ հաղթում ենք։ Այնպես որ վաղը պիտի մեր առավելագույնը ցույց տանք, որ հաղթենք «Ասթոն Վիլային»»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Metro-ն։
























































