Աարոն Ռեմսդեյլին հարվածած «Տոտենհեմի» երկրպագուն իրեն մեղավոր է ճանաչել։
Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վերջնամասում (2:0) երկրպագուներից մեկը ոտքով հարվածել էր «զինագործների» դարպասապահին, ինչից հետո փախուստի էր դիմել։
Այսօր պանդոկի 35-ամյա աշխատակից Ջոզեֆ Ուոթսը ներկայացել է դատարան։ Ուոթսն իրեն մեղավոր է ճանաչել հարձակման, և իրեր դաշտ նետելու մեջ:
«Տոտենհեմի» երկրպագուն դատապարտվել է 12 ամսվա հասարակական աշխատանքի, և Ռեմսդեյլին 100 ֆունտ ստերլինգ փոխհատուցում կվճարի։ Բացի այդ 150 ժամ չվճարվող աշխատանք պետք է կատարի: Նա նաև չորս տարվա ընթացքում իրավունք չունի ներկա լինել ֆուտբոլային հանդիպումներին։
























































