«Արսենալը» հետաքրքրվում է «Ինտերի» աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի ծառայություններով, հայտնում է talkSPORT-ը: «Զինագործները» ցանկանում են ամրապնդել այս դիրքը, քանի որ նրանց չի գոհացնում Տակեհիրո Տոմիյասուի խաղամակարդակը։ Ճապոնացու խաղը չի գոհացնում ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին։
Դումֆրիսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը դժգոհ է Աարոն Վան-Բիսակայից։ Հոլանդացու վաճառքը ներառված է «Ինտերի» ծրագրերում, քանի որ «ներաձուրիներին» անհրաժեշտ է լուծել ֆինանսական խնդիրները։ Իտալական ակումբը պատրաստ է Դումֆրիսին վաճառել նվազագույնը 30 միլիոն եվրոյով։
























































