«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հույս է հայտնել, որ ակումբը կարողացել է համաձայնության գալ թիմի կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հետ՝ նոր պայմանագրի պայմանների վերաբերյալ։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024-ի ամռանը։
«Նոր պայմանագրի շուրջ բանակցությունները միշտ բարդ են: Ես սա կթողնեմ Մեյսոնի և ակումբի միջև: Նրա հետ աշխատելը ֆանտաստիկ է: Իհարկե, հուսով եմ, որ այս իրավիճակը արագ կկարգավորվի»,- Փոթերի խոսքերն է փոխանցում Goal-ը։
24-ամյա Մեյսոն Մաունթը լոնդոնյան ակումբում է 2005 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 30 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
























































