«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ ակումբը նրան հնարավորություն է տվել վերականգնվել վիրահատությունից հետո՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելով Իտալիայում։
«Ես մեծ պատասխանատվություն եմ զգում ակումբի, խաղացողների, անձնակազմի և երկրպագուների հանդեպ, ինչի պատճառով էլ շտապեցի վերադառնալ։ Ցավոք, ես թերագնահատեցի ստեղծված իրավիճակը, որը պարզվեց շատ լուրջ ու անսպասելի էր։
Իմ մարմինը տուժել է, և այժմ ես ստիպված եմ նորից դադար վերցնել՝ հանուն իմ լիարժեք վերականգնման։ Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, հասկանում են, թե որքան ցավալի էր ինձ համար այս որոշումը կայացնելը, բայց դա անհրաժեշտ էր»,- գրել է Կոնտեն սոցցանցի իր էջում։
























































