Մյունխենի «Բավարիան» դեռ հույս ունի ձեռք բերել Անգլիայի հավաքականի և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին: Այս մասին հայտնում է SportBild-ը։
Հաղորդվում է, որ ակումբի սկաուտական ծառայության վերլուծությունը ցույց է տվել, որ Քեյնը իդեալական թեկնածու է, որն ավելի հարմար է «Բավարիային», քան աշխարհի ցանկացած այլ հարձակվող։
Գերմանական ակումբը վաղուց է նայում անգլիացուն և չի կորցնում նրա հետ պայմանագիր կնքելու հույսը, եթե հարձակվողը որոշի չերկարաձգել «Տոտենհեմի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամառ։
Քեյնը կարող է երկարաձգել պայմանագիրը 2024 թվականից հետո, սակայն «Տոտենհեմը» ցանկանում է, որ ֆուտբոլիստը դա անի այս տարի:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է 19 գոլ՝ անցկացնելով 32 խաղ։
























































