«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել «Արսենալ», հայտնում է Football Insider-ը:
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը կփորձի թիմ հրավիրել ֆուտբոլիստին, որի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսին։
«Կարմիր սատանաները» դեռ չեն կարողացել համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ և ակտիվացրել են մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը:
Հաղորդվում է նաև, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է հարձակվողին տեսնել իր թիմում։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում 34 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ դառնալով 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
























































