Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթեց «Արսենալին»։
Առաջին կեսում թիմերը փոխանակվեցին գոլերով։ 24-րդ րոպեին Կևին Դե Բրույնեի խփած գոլին 42-րդ րոպեին պատասխանեց Բուկայո Սական՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։
72-րդ րոպեին Ջեք Գրիլիշն առաջ մղեց հյուրերին, իսկ 82-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։
«Մանչեսթեր Սիթին» 23 խաղից հետո 51 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Նույնքան միավոր ունի նաև «Արսենալը», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։
























































