ՊՍԺ-ի բրազիլացի աստղ Նեյմարն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ըստ Le Parisien-ի՝ «Չելսիի» սեփականատեր Թոդ Բոելին երեքշաբթի օրը Փարիզում հանդիպել է ֆրանսիական գրանդի ղեկավար Նասեր Ալ-Խելաիֆիին՝ քննարկելու, ի թիվս այլ հարցերի, հաջորդ ամառ Նեյմարի՝ Պրեմիեր լիգայի ակումբ հնարավոր տեղափոխության պայմանները:
Հաղորդվում է, որ «արիստոկրատները» պատրաստ են բրազիլացու համար առաջարկել մոտ 60 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարն անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:
























































