«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
«Նյուքասլը» հետաքրքրված է վրացու ծառայություններով, հայտնում է Traibalfootball-ը: Վինգերին ձեռք բերելու համար «կաչաղակները» պատրաստ են վճարել 100 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վրացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։
Այս մրցաշրջանում Խվիչան «Նապոլիի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
























































