Հունհռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականն ընդլայնված կազմով մեկնում է Ռյազան՝ մասնակցելու միջազգային մրցավաշարի:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյհսբուքյան էջը հրապարակել է հավաքական թիմի կազմը․
Կարապետ Մանվելյան (55կգ, Սուրեն Աղաջանյան (60 կգ), Սահակ Հովհաննիսյան (63 կգ), Աշոտ Խաչատրյան (67 կգ), Հայկ Մելիքյան (67 կգ), Հայկ Ասատրյան (72 կգ), Աշոտ Կիրակոսյան (77 կգ), Կարեն Խաչատրյան (82 կգ), Հովհաննես Հարությունյան (87 կգ), Հայկ Խլոյան (97 կգ), Ալբերտ Վարդանյան (130 կգ):
Թիմը մրցավայր է մեկնում Արմեն Բաբալարյանի և Մովսես Կարապետյանի գլխավորությամբ: