«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է ԱՊԼ-ի 12-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հետաձգված խաղի սպասելիքներով։
«Այն, ինչ նրանք արել են վերջին վեց տարում, միանգամայն արժանի են դրան։ Ինչպես են նրանք խաղում, ինչպես են պայքարում, ինչպես են հաղթահարում դժվարությունները։ Երբ ես աշխատում էի այնտեղ, անհավատալի փորձ էր՝ անձնական և պրոֆեսիոնալ մակարդակով, լինել Գվարդիոլայի, ամբողջ մարզչական շտաբի և խաղացողների կողքին։ Ես օգտագործում եմ այս փորձը իմ սեփական կարիերայի համար: Երբեք չե՞ք հաղթել Գվարդիոլային: Անձամբ ինձ համար դա ոչ թե մեկ մարզչին, այլ հաջորդ մրցակցին հաղթելն է: Այս դեպքում դա «Մանչեսթեր Սիթին» է»,- Արտետայի խոսքը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը։
Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի» հետաձգված հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 15-ին։
























































