«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է ԱՊԼ-ի 12-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հետաձգված խաղից իր սպասելիքներով։
«Եթե նրանք մեզ հաղթեն, դա միայն այն պատճառով, որ նրանք այժմ ավելի լավն են: Սա սպորտ է, ես նրանց առաջինը կշնորհավորեմ, ինչպես միշտ եմ արել։ Ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք կպաշտպանենք Պրեմիեր լիգայի տիտղոսը մինչև վերջին օրը. Սա այն է, ինչ ես ուզում եմ տեսնել խաղացողներից: Պայքարեք որքան կարող եք, որպեսզի փորձեք պահպանել տիտղոսը: Եթե չլինի, մենք կընդունենք, բայց պետք է անենք հնարավորը։ Իմ խաղացողները պետք է ամեն օր աշխատեն դրա համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ն:
Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի» հետաձգված հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 15-ին։
























































