«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է այս մրցաշրջանում թիմի պաշտպան Լիսանդրո Մարտինեսի մասին իր կարծիքով։
«Մարտինեսը ագրեսիվ խաղաոճ ունի, բայց չափավոր։ Թիմում բոլորը սիրում են նրան, նաև՝ ՝երկրպագուները։ Նա ճիշտ որոշումներ է կայացնում, երբ ստանում է գնդակը: Ինձ դուր է գալիս նրա վերաբերմունքը այդ հարցում, և ես հուսով եմ, որ մենք կարող ենք երկար աշխատել», — ասել է Տեն Հագը մամուլի ասուլիսում:
Այս մրցաշրջանում արգենտինացին Պրեմիեր լիգայի 21 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։
























































