«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը մոտ ժամանակներս չի լքի ակումբը, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Փոթերն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է և նրան թիմում աշխատելու համար ժամանակ տրամադրել է պետք։
Նրա ցուցադրած արդյունքները չեն գնահատի նրանով, թե արդյոք «Չելսիին» կհաջողվի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել։ «Չելսիում» վստահ են, որ Փոթերը քիչ ժամանակ է ունեցել մեծ թվով նորեկներին թիմում ներգրավելու, քանի որ լոնդոնյան թիմը գլխավորել է մրցաշրջանի ընացքում:
«Չելսին» 31 միավորով 9-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: Առաջնության վերջին 13 հանդիպումներում թիմը տարել է երկու հաղթանակ։
























































