«Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադան կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է 90min-ը: 2023 թվականի ամռանը ֆուտբոլիստը կարող է դառնալ ազատ գործակալ, և այժմ նա իրավունք ունի բանակցություններ վարել այլ ակումբների հետ։ Մերսիսայդյան ակումբը հետևում է նրա շուրջ ստեղծված իրավիճակին։
Ֆուտբոլիստով հետաքրքրված են մի շարք թոփ-ակումբներ, նա նաև այլ տարբերակներ ունի Պրեմիեր լիգայում: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Նյուքասլը» և «Բարսելոնան», ըստ CaughtOffside-ի: Ավելի վաղ նրա ծառայություններով հետաքրքրված էին նաև «Սևիլիան», «Տոտենհեմը» և «Բորուսիան»։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ այս ամառ լրանում է և նա չի պատրաստվում երկարաձգել այն։ Այսինքն, նոր ակումբ նա կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, այդ իսկ պատճառով էլ շատ ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում նրա նկատմամբ։
Կամադան «Այնտրախտում» հանդես է գալիս 2017 թվականից, իր կարիերայի ընթացքում ճապոնական ակումբներից բացի, ելույթներ է ունեցել նաև բելգիական «Սենտ-Տրյուդենում»։ Նա Ճապոնիայի հավաքականում հանդես է գալիս 2019 թվականից՝ թիմի կազմում խփելով վեց գոլ։
























































