«Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին հետաքրքրված է «Սաութհեմփթոնը» գլխավորելու հարցում, հայտնում է talkSPORT-ը:
Հատկանշական է, որ այս մրցաշրջանում «Սրբերն» արդեն երկու մասնագետի են հեռացրել: Կիրակի օրը՝ փետրվարի 12-ին, ակումբը պաշտոնանկ արեց Նաթան Ջոնսին, ով նոյեմբերին փոխարինել էր Ռալֆ Հասենհյուտլին։
«Սաութհեմփթոնն» այս պահին բանակցություններ է վարում նաև «Լիդսի» նախկին մարզիչ Ջեսի Մարշի հետ:
Թիմը 22 խաղից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է՝ 17-րդ տեղից ետ մնալով չորս միավոր:
























































