Երկուշաբթի օրը՝ փետրվարի 13-ին, կայացավ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Լիվերպուլ» — «Էվերտոն» հանդիպումը։
Մերսիսայդյան դերբին «Էնֆիլդում» ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ Յուրգեն Կլոպի թիմի: Տանտերերի կազմում 36-րդ րոպեին աչքի ընկավ Մոհամեդ Սալահը, իսկ 49-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կոդի Գակպոն։
Գերմանացի մասնագետի համար այս հաղթանակը 250-րդն էր «Լիվերպուլի» գլխավորությամբ բոլոր մրցաշարերում։ Դա տեղի ունեցավ Կլոպի 414-րդ խաղում։
Այսպիսով, Կլոպն ակումբի պատմության մեջ ամենաարագն է 250 հաղթանակ է տոնել։ Նախկինում լավագույն արդյունքը գրանցել էր Բոբի Փեյսլին՝ իր համար 448-րդ խաղում։
























































