Անսովոր դրվագ է տեղի ունեցել Ռոտերդամում (Նիդեռլանդներ) ընթացող թենիսի մրցաշարի եզրափակիչ ընտրական խաղում ֆրանսիացի թենիսիստներ Քվենտին Գալիի և Գրեգուար Բարերի միջև։
Երկրորդ սեթում, երբ հաշիվը 4-1 էր հօգուտ Գալիի, Բարերեն պատրաստվում էր մատուցել և այդ պահին կորտ է վազել պանդայի հագուստով մի մարդ: Նա վազել է կորտում և հետո պարզապես հեռացել։ Հետաքրքիր է, որ հաջորդ գեյմում Բարերը կարողացավ փոխել խաղի ընթացքը՝ ի վերջո հաղթելով մրցակցին։