Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում կայացավ մերսիսայդյան դերբին՝ «Լիվերպուլ» — «Էվերթոն» հանդիպումը։ Մերսիսայդը ներկայացնող թիմերից ավելի ուժեղ գտնվեց «Լիվերպուլը»։
Տանտերերի կազմում 36-րդ րոպեին աչքի ընկավ Մոհամեդ Սալահը, իսկ 49-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կոդի Գակպոն։
«Լիվերպուլը» հաղթեց 2։0 հաշվով և 21 խաղից հետո վաստակած 32 միավորով բարձրացավ 9-րդ տեղ։
«Էվերթոնը» 22 խաղից հետո 18 միավորով 18-րդ տեղում է։
























































