ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը, որն անգլիական ակումբ է տեղափոխվել վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտ, պատմել է նոր ակումբում ադապտացիայի մասին։
«Այս պահին վարձավճարով եմ, դա ամենն է, ինչ կարող եմ ասել։ Ինձ այստեղ դուր է գալիս, ինձ շատ լավ եմ զգում։ Ինձ դուր է գալիս թիմն ու ակումբը, «Օլդ Թրաֆորդի» մթնոլորտը։ Տեսնենք՝ ինչ կլինի ամռանը։
Մի քանի օր շատ հագեցած էր։ Մարզիչը շատ է խոսում ինձ հետ ու ասում՝ ինչ է ուզում ինձնից։ Փորձում եմ կատարել նրա առաջադրանքը։ Ինձ լավ եմ զգում նրա սխեմայում, ինձ դա դուր է գալիս»,- Զաբիտցերի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
























































