«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին.
«Օգոստոսին կամ սեպտեմբերին դուք հարցրիք՝ «Ի՞նչ եք կարծում, ՄՅՈՒ-ում կա՞ խաղացող, որը կարող է մեկ մրցաշրջանում 20 գոլ խփել»: Ես վստահաբար ասացի, որ Ռեշֆորդն է ունակ: Եթե նա շարունակի նույն ոգով, յուրաքանչյուր խաղում պահպանի կենտրոնացումը և մեզ էներգիա ու հավատ տա, ապա կշարունակի գոլ խփել:
Ռեշֆորդը Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկն է: Նա ունի որակներ: Ես հենց սկզբից հավատում էի նրան և շատ ոգևորված էի նրա հետ աշխատելու հնարավորության համար: Այո, ես մտածում էի, որ նրանից կարող եմ ավելին քաղել: Նա այնքան շատ բանի է տիրապետում, որ ես վստահաբար կարող է շատ ավելի լավ խաղալ»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
























































