«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղի համար «Արսենալի» հետ պայքարը։
«Արսենալը» 51 միավորով առաջին տեղում է, իսկ «քաղաքաբնակները» հետ են մնում երեք միավորով: Միաժամանակ Գվարդիոլայի թիմն ավելի շատ հանդիպում է անցկացրել։ Թիմերը միմյանց հետ կխաղան փետրվարի 15-ին։
«Արսենալը» դեռ մեկ խաղ ունի։ Եկեք նայենք իրավիճակին, երբ առաջնության բոլոր տուրերը ետևում են։ Մենք կգնանք Լոնդոն, որպեսզի փորձենք հաղթել այնտեղ:
Եթե թիմն առաջին փուլում վաստակում է 50 միավոր, դա նրանից է, որ նրանք շատ ուժեղ են: Մենք այսօր կրճատեցինք տարբերությունը՝ «Աստոն Վիլայի» դեմ շատ լավ խաղով»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
























































