«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է փոխարինել հարձակվող Էրլինգ Հոլանդին Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Ասթոն Վիլլայի» դեմ հանդիպման ընդմիջմանը (3։1):
«Մենք իսկապես լավ խաղ ցուցադրեցինք, ցավոք սրտի, լավագույն պահերը եղան երկրորդ խաղակեսում, ավելի լավ խաղացինք, քան առաջինում, և զգացողություն ունեինք, որ ավելի շատ գոլեր ենք խփելու, բայց վերջում բաց թողեցինք:
Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք պրեսինգի դիմում, ինչ-որ բան շտկեցինք, ավելի լավ տիրեցինք գնդակին։
Հոլանդի փոխարինո՞ւմը։ Նա հարված էր ստացել և ցավեր էր զգում։ 3:0 հաշվի դեպքում, մենք չենք ցանկանում ռիսկի դիմել։ Կտեսնենք, թե ինչ աստիճանի կլինի նրա վնասվածքը»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել BBC-ն։
«Մանչեսթեր Սիթին» 48 միավորով բարձրացել է երկրորդ տեղ և այժմ երեք միավորով հետ է առաջատար «Արսենալից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
























































