«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, «Ռեյնջերսի» և «Ասթոն Վիլայի» նախկին գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կարող է գլխավորել «Լիդս Յունայթեդը», հայտնում է Daily Record-ը։
Հաղորդվում է, որ «Լիդս Յունայթեդի» ղեկավարությունը դիտարկել է նաև «Ռայո Վալեկանոյի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլայի թեկնածությունը։ Հայտնի է նաև, որ «Լիդս Յունայթեդը» գլխավորելուց հրաժարվել են Մաուրիսիո Պոչետինոն և «Ռիվեր Փլեյթի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն։
Ջերարդը նախկինում գլխավորել է «Ասթոն Վիլան», որտեղից հեռացել է 2022 թվականի հոկտեմբերին։ Նրա գլխավորությամբ «Ասթոն Վիլան» 40 հանդիպում է անցկացրել, որոնցում տարել է 13 հաղթանակ, 8 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել է 19 պարտություն։
«Լիդսն» այս պահին ԱՊԼ մրցաշարային աղյուսակի հետնապահներից է․ թիմը 19 միավորով գտնվում է 17-րդ տեղում։