«Լիվերպուլի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Կոդի Գակպոն պատմել է, որ անցած ամառ մոտ էր ՊՍՎ-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը․
«Անցախ ամառ ես մի փոքր խոսեցի Վան Նիստելռոյի հետ ՄՅՈՒ-ի մասին։ Այդ ժամանակ թվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը շա մոտ է։ Բայց հունվարին իրավիճակը փոխվեց։ Ռուդը ցանկանում էր, որ ես տեղափոխվեի մեծ ակումբ, և ես կարծում եմ, որ հասա դրան՝ տեղափոխվելով «Լիվերպուլ»,- Գակպոյի խոսքերն է փոխանցում Mirror-ը։
2022 թվականի դեկտեմբերին 23-ամյա ֆուտբոլիստը ՊՍՎ-ից տեղափոխվեց «Լիվերպուլ»՝ մերսիսայդցիների հետ 6 տարվա պայմանագիր կնքելով։ Ֆուտբոլիստը Յուրգեն Կլոպի թիմի կազմում մինչ այժմ 6 հանդիպման է մասնակցել, սակայն դեռևս արդյունավետ գործողություններով աչքի ընկնել չի կարողացել։