Նաթան Ջոնսը հեռացվել է «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ջոնսը 2022 թվականի նոյեմբերին էր գլխավորել «Սաութհեմփթոնը»՝ փոխարինելով Ռալֆ Հազենհյուտլին և մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր կնքել։ 49-ամյա մասնագետի գլխավորությամբ, սակայն, թիմն ԱՊԼ վերջին 9 խաղից 8-ում պարտվել է՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը։
Ջոնսի հետ թիմից հեռացել են նաև նրա օգնականները։ «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Ռուբեն Սելեսը, որը թիմին կնախապատրաստի «Չելսիի» դեմ առաջիկա խաղին։
«Սաութհեմփթոնն» ԱՊԼ մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 22 խաղից հետո վաստակելով 15 միավոր։ 24-րդ տուրի՝ «Չելսի»-«Սաութհեմփթոն» խաղը կկայանա փետրվարի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։