Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլային տնօրեն Դարիո Սռնան պատմել է, թե ինչպես վերաբերվում այն հանգամանքին, որը ակումբը Միխայիլ Մուդրիկի տրանսֆերը 100 մլն եվրոյի դիմաց կարողացավ վաճառել Լոնդոնի «Չելսիի»․
«Այստեղ առանցքային է այն , որ Եվրոպայում շատերը ուկրաինացիներին այնքան չեն հարգում, որքան՝ բրազիլացիներին։ Կարծում եմ՝ այս տրանսֆերից հետո որոշ փոփոխություններ կլինեն։ Ամբողջ ֆուտբոլային աշխարհը կսկսի այլ կերպ նայել ուկրաինացի ֆուտբոլիստներին։
Մուդրիկի տրանսֆերն ամենամեծն էր «Շախտյորի» և Ուկրաինայի պատմության մեջ։ Ասեմ ավելին, մենք նրանք ավելի բարձր գնով էլ կվաճառեինք, եթե Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները չլինեին»,- Սռնայի խոսքերն է փոխանցում ua.tribuna.com-ը։
Հիշեցնենք՝ Մուդրիկի՝ «Չելսի» տեղափոխությունն ամենաթանկարժեք տրանսֆերն էր նախկին ԽՍՀՄ երկրներից։