Ավստրալիայում ավարտվել է խառը մենամարտեի UFC 284 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում միմյանց հետ մրցել են թեթևքաշայիններ ռուսաստանցի մարզիկ Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկի։
Մախաչևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել։ Սա նրա 12-րդ անընդմեջ հաղթանակն էր UFC-ում։ Հիմա Մախաչևը ոչ միայն UFC-ի լավագույն մարզիկն է՝ անկախ քաշային կատեգորիաներից, այլև ամենաերկար հաղթական շարքի հեղինակը։
Իսլամ Մախաչևը 31 տարեկան է։ Նա 2022 թվականի հոկտեմբերին է դարձել UFC-ի չեմպիոն թեթև քաշային կարգում։ Այսպիսով, նա պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը։
Ընդհանուր առմամբ UFC-ում նա 13 մենամարտ է անցկացրել և կրել մեկ պարտություն։