Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Եվրոպոա լիգայի 1/16 եզրափակչի «Լուդոգորեցի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Ֆուտբոլը առանց երկրպագուների այն չէ: Նրանք են կերտում ամբողջ հրաշքը:
Իհարկե, մենք ողջունում ենք ՈՒեՖԱ-ի որոշումը (խաղը անցկացվելու է առանց հանդիսականների): Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից»,-ասել է Կոնտեն:
Հիշեցնենք, որ Իտալիայի մի շարք քաղաքներում տարածվել է կորոնավիրուսը, որը մի քանի մարդկանց կյանք է խլել:
Հանդիպումը կկայանա վաղը՝ 24:00-ին: Բուլղարայում տեղի ունենցած առաջին հանդիպումը ավարտվել է «Ինտերի» հաղթանակով՝ 2:0 հաշվով: