«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Վեսթ Հեմի» հետ ոչ-ոքին (1:1)։
«Մենք լավ խաղացինք, վերահսկում էինք իրավիճակը, գոլ խփեցինք և ցանկանում էինք ամրապնդել մեր առավելությունը: Մեզ համար դա մեկ քայլ առաջ էր նախորդ խաղի համեմատ։ Մենք հիասթափված ենք, որ չօգտագործեցինք մեր շանսերը, գոլ բաց թողեցինք, և դա, ակնհայտորեն, դժվարացրեց մեր առջև դրված խնդիրը։ Մենք իսկապես վերահսկում էինք խաղը, և մեր տեսանկյունից դա չափազանց հեշտ գոլ էր նրանց համար։ Նման իրավիճակներում մենք պետք է ավելի լավ դիմագրավենք։
Կարծում եմ՝ շատերն առաջին խաղակեսում տեսան մեր թիմի ներուժը։ Մենք չենք կարող վերահսկել, թե մարդիկ ինչ են ասում մեր մասին, ուստի մենք պարզապես պետք է շարունակենք աշխատել: Սա լավ թիմ է, ես հիացած եմ նրա ներուժով, բայց մեր աշխատանքը դեռ շարունակվում է»,- Փոթերի խոսքերն է փոխանցում BBC-ն:
























































