Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սթեն Քոլիմորը կարծում է, որ «Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոման հենց այն խաղացողն է, ում ծառայություններով ամռանը հետաքրքրված կլինեն «Չելսիի» սեփականատերերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ճապոնացի ֆուտբոլիստը «Արսենալի» տրանսֆերային նպատակներից մեկն է։
«Նա շատ լավ հարմարվեց թիմին և թվում է, թե հեշտությամբ փոխարինում է Լեանդրո Տրուսարդին։ Ակնհայտ է, որ նրա ունակությունները տեսանելի են բոլորին, ուստի ես կզարմանամ, եթե մրցաշրջանի վերջում գրանդ ակումբները չփորձեն ձեռք բերել նրան:
Նա չի պատրաստվում հսկայական աշխատավարձ պահանջել։ Նրա պայմանագրի ավարտին մնացել է երկու տարի, իսկ «Բրայթոնը» նրան ձեռք է բերել գրեթե անվճար, մոտ 3 միլիոն ֆունտով, այնպես որ կոմերցիոն առումով նույնիսկ 30 միլիոն ֆունտ առաջարկը շատ շահավետ է։
Եվ ինչպես մենք բոլորս գիտենք, «Չելսիի» նոր սեփականատերին այսպիսի գործարքը շատ կհետաքրքրի»,- ասել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողը CaughtOffside-ին: