«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Էրնան Կրեսպոն խոսել է թիմի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի մասին։
«Ֆերնանդեսը Մակելելեն է՝ գումարած Լեմպարդը: Նա լավ հեռահար հարված և գոլային հոտառություն ունի: Նա կարող է խաղալ տարբեր դիրքերում։ Որպես մարզիչ՝ ես կցանկանայի թիմում ունենալ այնպիսի խաղացող, որը կարող է փակել մի քանի դիրք։
Ֆերնանդեսը կարող է դառնալ ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպաններից մեկը»,- Կրեսպոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ 22-ամյա արգենտինացին «Չելսի» է տեղափոխվել այս ձմռանը «Բենֆիկայից»՝ 121 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում Ֆերնանդեսը բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում դարձել է չորս գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
























































