«Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Fichajes-ը։
Նրա պայմանագիրը թիմի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառը, և նշվում է, որ դժվար թե նա ցանկանա երկարաձգել այն։
Նախկինում նա մերժել էր նման երկու առաջարկ։ «Բրենտֆորդում» դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում են 40 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստով հետաքրքրված են եվրոպական մի շարք թոփ-ակումբներ, ամենամեծ հետաքրքրությունը Պրեմիեր լիգայի թիմերի կողմից են։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»։
























































